Ուկրաինական «Ակորդ» նավը` Հայաստանի համար նախատեսված ցորենով, ազատ է արձակվել եւ հայկական բեռը շարունակում է իր ճանապարհը դեպի Հայաստան: Այս մասին NEWS.am-ին հայտեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Բաթումիում հայկական հյուպատոսության տեղեկատվության համաձայն, ցորենն արդեն բեռնաթափվել է վագոնների մեջ եւ ուղեւորվել դեպի Հայաստան:

Հիշեցնենք, որ Վրաստանի ծովափնյա սահմանապափ ծառայությունը հուլիսի 29-ին ձերբակալել է ուկրաինական «Ակորդ» նավը, որի վրա եղել է Հայաստանի համար նախատեսված ցորեն: Ըստ Վրաստանի սահմանապահ ոստիկանության, հայկական բեռով նավը ձերբակալելու պատճառն այն է, որ նա անօրինական կերպով մտել է Աբխազիայի ջրային տարածք: Նավը Սուխումիում է եղել հունիսի 20-ին:

Ուկրաինական նավը գալիս է եղել Դոնի Ռոստովի նավահանգստից: Ձերբակալված նավը տարել են Փոթիի տուգանային մաս:

«Ակորդի» անձնակազմին` 11 ուկրաինացի եւ մեկ ռուս, վրացական ջրային տարածքներում նավագնացության կանոնները խախտելու մեղադրանք է առաջադրվել: Այս գործը մոտ ժամանակներս կհանձնվի դատարան: