Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հայտնել է, որ մտադիր է Ասիայի եւ Աֆրիկայի երկրներում բուժհաստատությունների ցանց կառուցել՝ նվազեցնելու համար մանկական մահացությունը եւ կանխելու Էբոլայի տարածումը:

Գեյթսը նշել է, որ 6 բուժհաստատություններ կհավաքեն հիվանդությունների մասին ողջ տեղեկատվությունը, որպեսզի հնարավոր լինի համաճարակը կանխել դրա վաղ փուլերում, ինչպես նաեւ հասցնել օպերատիվ կերպով պատվաստուկներ պատրաստել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Gates Foundation ընկերությունը նախատեսում է 75 մլն դոլարի նախնական ներդրում անել այս ծրագրում: