Beeline-ը հայտարարում է Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին եւ Շուշիի ազատագրման 23-ամյակին նվիրված ակցիայի անցկացման մասին: 2015 թ. մայիսի 9-ին Beeline–ի ֆիքսված ցանցից դեպի Beeline-ի եւ ԼՂՀ ֆիքսված ցանցեր բոլոր միջքաղաքային զանգերը կլինեն անվճար։
«Մայիսի 9-ը տարվա կարեւորագույն օրերից է, որը Հայաստանում խորհրդանշում է միաժամանակ երկու պատմական մեծ իրադարձություն` Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակը եւ Շուշիի ազատագրումը: Այս օրը Beeline-ն անելու է հնարավոր ամեն ինչ` բաժանորդներին անխափան եւ հասանելի կապով ապահովելու համար: Հատուկ ակցիան մեր բաժանորդներին, այդ թվում նաեւ վետերաններին, հնարավորություն կտա Հաղթանակի օրը շնորհավորել Հայաստանում եւ Արցախում գտնվող իրենց հարազատներին, բարեկամներին ու զինակիցներին եւ կիսվել նրանց հետ տոնական ու հաղթական տրամադրությամբ միանգամայն անվճար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ Beeline-ը նաեւ միացել է #70հազարշնորհակալություն գլոբալ թվային ակցիային` նվիրված Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին: Ակցիայի շրջանակում գործարկվել է spasibo.beeline.am հատուկ կայքը, որտեղ բոլոր ցանկացողները կարող են հայտնել «Շնորհակալություն»` սեղմելով համապատասխան կոճակը, նաեւ կիսվել իրենց շնորհակալական խոսքերով սոցիալական ցանցերում #70հազարշնորհակալություն հեշթեգով: spasibo.beeline.am կայքում տեղադրված է ինտերակտիվ հաշվիչ, որը ցույց է տալիս ակցիային միացած եւ «Շնորհակալություն» հայտնած մարդկանց թիվը: Մինչեւ մայիսի 10-ը հաշվիչն իրական ժամանակում լազերային արտացոլման միջոցով կցուցադրվի Մոսկվայում Beeline-ի Գլխամասային գրասենյակի շենքի պատին, եւ բոլոր ցանկացողները կկարողանան հետեւել վետերաններին շնորհակալություն հայտնած մարդկանց աճող թվին։





























