Երկու Boeing ինքնաթիռներ հուլիսի 31-ի առավոտյան Պեկինի «Շոուդո» օդանավակայանի թռիչքուղում գետնավարվելու ժամանակ բախվել են միմյանց:
«Սինհուա» գործակալության հաղորդմամբ, Singapore Airlines-ին պատկանող Boeing-777 եւ Air China ընկերության Boeing-737 ինքնաթիռները բախվել են շաբաթ օրը՝ տեղի ժամանակով 9։00-ին:
Ըստ որոշ տեղեկությունների՝ սինգապուրյան ինքնաթիռը գետնավարման ընթացքում հարվածել է չինական ավիաընկերության ինքնաթիռի կողին, որը թռիչքուղում սպասում էր իր հերթին:
Գործակալության հաղորդմամբ՝ զոհեր եւ վիրավորներ չկան:




























