Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն ընդունելի է համարում մեկ բարել նավթի դիմաց 70-75 դոլար գինը, գրում է Bloomberg-ը։
«Նավթի ընթացիկ գներից, տիրող անկայունությունից եւ տատանումներից ոչ ոք գոհ չէ։ Մենք ՕՊԵԿ-ին հասկացնել ենք տվել նավթահանության մեծացման մեր պլանները։ Մեր հիմնական առաջնայնությունը Ասիան է մնում։ Մենք չենք անհանգստանում այն կապակցությամբ, թե նավթի ինչպիսի ծավալ մեզ մոտ կմնա։ Նման խաղը կոչվում է մարքեթինգ»,- մեջբերում է նախարարի խոսքը Gazeta-ն։
Նրա խոսքով՝ Իրանը ոչ մի դեպքում չի պատրաստվում հրաժարվել նավթի շուկայում կորցրած բաժինը վերականգնելու պլաններից։




























