Իսրայելը մերժել է «Ազատության նավատորմի» ձերբակալման հանգամանքները պարզելու համար միջազգային հետաքննություն անցկացնելու պահանջը: Դրա փոխարեն այդ երկրի իշխանությունները ստեղծում են սեփական հանձնաժողովը, որը կզբաղվի տեղի ունեցածի հանքամանքներով: Դրանում կներառվեն երկու միջազգային դիտորդներ: Այս մասին հայտնի է դարձել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի եւ Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի միջեւ բանակցությունների արդյունքում: Հաղորդում է Associated Press-ը, հղում անելով ՄԱԿ-ում անանուն աղբյուրին:
Միջադեպի միջազգային հետաքննություն անցկացնելու պահանջը պնդում են Թուրքիան ու ՄԱԿ-ը:




























