Մոսկվայի բնակիչը հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը մորթել է իր երկու դուստրերին, վիրավորել կնոջը, որից հետո դուրս է նետվել պատուհանից: Դեպքը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ, Մոսկվայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Տուշինսկի փողոցի 8-րդ տանը: Հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին:

«Տղամարդը կնոջ հետ վիճաբանությունից հետո դանակով մահացու վնասվածքներ է հասցրել 6 եւ 12 տարեկան իր դուստրերին, վիրավորել կնոջը, որից հետո դուրս է նետվել շենքի 6-րդ հարկից»,- հաղորդել է աղբյուրը: Տուժած կնոջ մասին տեղեկություններ չեն հաղորդում, հայտնի է միայն, որ նա տեղափոխվել է հիվանդանոց: