Գիտնականները մանրէներ են հայտնաբերել, որոնք, ըստ նրանց, շուրջ 2 մլրդ տարի առաջ Երկիրը բնակեցրած միկրոօրգանիզմների էվոլյուցիայում պակասող օղակի հետնորդներն են:

Nature ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն, միկրոօրգանիզմները հայտնաբերվել են Ատլանտյան օվկիանոսի հատակին, Գրենլանդիայի եւ Նորվեգիայի մեջտեղում:

Գիտնականների կարծիքով, այս բացահայտումը պատկերացում է տալիս այն մասին, թե միջուկ չունեցող մանրէները ինչպես են վերածվել միկրոօրգանիզմների, որոնց միջուկը ԴՆԹ է պարունակում:

Ըստ «Ռոսբալտ»-ի, գիտնականները միկրոօրգանիզմներում միջուկ չեն գտել, սակայն դրանցում հայտնաբերել են գեներ, որոնք պատասխանատու են նաեւ բջջային մեմբրանի գործառույթների համար: Հենց դրանք էլ, ըստ մասնագետների, հանգեցրել են Երկրի վրա կենսաբազմազանության առաջացմանը: