Ճապոնական Noka Films ստուդիայի էնտուզիաստները, այդ թվում՝ ռեժիսոր Անդրեյ Ալիստրատովն ու Հազուկի Աիկավան, Upgrade անվանումով ֆուտուրիստական տեսանյութ են նկարահանել: Դրանում ցուցադրել են իրենց պատկերացումն այն մասին, թե ինչպիսին կլինի հաջորդ սերնդի iPhone-ը:

Կարճամետրաժ ֆիլմը ներկայացնում է մի աղջկա պատմություն, որը հնացած iPhone-ի պատճառով չի կարողանում նորմալ կյանքով ապրել: Գնալով բժշկի՝ գաջեթն անմիջապես աղջկա ուղեղի մեջ են պատվաստում:

Ըստ RG-ի, տեսանյութի հեղինակները նշել են, որ որոշել են ցույց տալ այն աշխարհը, որտեղ տեխնոլոգիական էվոլյուցիան գերակայում է մարդկության նկատմամբ:

«Յոթ տարի անց այն պահից, երբ Սթիվ Ջոնսը ներկայացրեց iPhone-ը, խելացի հեռախոսները մեր կյանքի անքակտելի մասը դարձան եւ փոխեցին մարդու էությունը»,- վստահ են Noka Films-ում: