Նոր A350 XWB-ի ավելի քան 1.000 մասեր պատրաստվել են 3D տպագրության տեխնոլոգիայի օգնությամբ:
Ինքնաթիռի արտադրության մեջ օգտագործվող նյութերը 3D տպագրության համար հասանելի են դարձել բոլորովին վերջերս: BBC-ի հետ զրույցում փորձագետներից մեկը կարծիք է հայտնել, որ սա կարեւոր առաջընթաց է, քանի որ հիմա նոր դետալները հնարավոր կլինի պատրաստել եւ կիրառել՝ ավիաընկերությունների անվտանգության բոլոր պահանջներին համապատասխան:
Airbus-ի համար այդ մասերն արտադրող Stratasys ընկերությունը պնդում է, որ 3D տպիչի օգտագործումը թույլ է տալիս կրճատել աշխատաժամանակը, ինչպես նաեւ նվազեցնել ծախսերը:
Ըստ NEWSru-ի, արտադրական ամբողջ գործընթացն իրականացվել է Airbus-ի ներկայացուցիչների հսկողության ներքո, որոնք պահանջել են խստորեն պահպանել ավիաընկերություններին ինքնաթիռ մատակարարելու ժամկետները:
3D տպագրության ոլորտի մասնագետ Ջեյմս Վուդկոկի խոսքով, ընկերությունն աննախադեպ ծավալի աշխատանք է կատարել: «Այնպես է ստացվել, որ 3D տպագրությունն օգտագործվում է ոչ թե քաղաքացիական, այլ ռազմական ինքնաթիռների մասերի արտադրության մեջ»,- ընդգծել է փորձագետը:





























