ԱՄՆ-ը պաշտպանում է ԵԱՀԿ գագաթաժողովը Աստանայում անցկացնելու գաղափարը եւ կարծում, որ այն չի ունենա պատմական նշանակություն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Հարավային եւ Միջին Ասիայի հարցերով օգնական Ռոբերտ Բլեյքը:

«Դա պատմական իրադարձություն է: Ղազախստանը լուրջ աշխատանք է կատարել որպես ԵԱՀԿ նախագահ, հատկապես Ղրղըզստանում իրավիճակը կարգավորելու հարցում, որտեղ ԵԱՀԿ-ն առաջատար դերում էր խաղաղության, ժողովրդավարության եւ հաշտության հասնելու գործում»,- ասել է նա:

Բլեյքը հավաստիացրել է, որ Աստանայում կայանալիք գագաթաժողովում ԱՄՆ-ը կպաշտպանի «ԵԱՀԿ բոլոր սկզբունքները, հատկապես մարդու իրավունքների հետ կապված»:

Նշենք, որ ԵԱՀԿ նախորդ գագաթաժողովը կայացել է Աթենքում: