ԱՄՆ Սենատն օրինագիծ է ընդունել, որի համաձայն՝ ԱՄՆ նախագահը պարտավորվում է Կոնգրեսին տեղեկացնել միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ ցանկացած գործարքի մասին:
Փաստաթղթի օգտին քվեարկել է սենատորների գերակշռող մեծամասնությունը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հիմա արդեն օրինագիծը քննարկվելու է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում:
Օրինագիծը պահանջում է, որպեսզի Կոնգրեսի հաստատմանը ներկայացվի Իրանի հետ միջազգային «վեցյակի» ցանկացած պայմանավորվածություն: Բացի այդ, օրինագիծն ԱՄՆ նախագահին արգելում է վերացնել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, քանի դեռ Կոնգրեսը չի դիտարկել համաձայնագիրը:
ԱՄՆ Կոնգրեսի եւ վարչակազմի միջեւ փաստաթղթի մի շարք դրույթների շուրջ տարաձայնությունները պահպանվում են, մասնավորապես, որոշ սենատորների պահանջն այն մասին, որ Իրանի հետ ցանկացած գործարք Իսրայելի ճանաչման դրույթ պարունակի:





























