Beeline-ը հայտարարում է «Զանգ զինակցին» տոնական ակցիայի անցկացման մասին:
Հանդիսավոր միջոցառումներից հետո Հաղթանակի Զբոսայգում ընկերության ներկայացուցիչները կշնորհավորեն վետերաններին, կնվիրեն ծաղիկներ եւ կառաջարկեն զանգահարել իրենց զինակիցներին, նրանց ընտանիքների անդամներին՝ շնորհավորելու Հաղթանակի տոնի առթիվ: Ակցիայի շրջանակում վետերանները հնարավորություն կունենան զանգահարել իրենց մարտական ընկերներին, հարազատներին եւ մտերիմներին աշխարհի ցանկացած երկիր:
«Նախեւառաջ շնորհավորում եմ բոլոր վետերաններին Հաղթանակի տոնի կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնում ձեռք բերված խաղաղության համար: Beeline-ի համար արդեն ավանդույթ դարձած «Զանգ զինակցին» ակցիան մեր հերթական նվերն է վետերաններին` Հաղթանակի 70-ամյակի եւ Շուշիի ազատագրման 23-ամյակի առթիվ: Այս ակցիան հնարավորություն կընձեռի վետերաններին եւս մեկ անգամ իրենց զինակիցների հետ կիսվելու հաղթական հիշողություններով եւ շնորհավորելու ընկերներին, աշխարհի որ կետում էլ որ նրանք գտնվեն», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Զանգ զինակցին» տոնական ակցիան կանցկացվի ս.թ. մայիսի 9-ին Երեւանի Հաղթանակի զբոսայգում մինչեւ ժամը 13:00-ն։





























