Իսրայելական ավիացիան հրթիռային հարված է հասցրել Գազայի հատվածին` ի պատասխան պաղեստինցի գրոհայինների  կողմից իսրայելական Աշկելոն քաղաքի գնդակոծման։ Իսրայելցի զինվորականները հրաձգության արդյունքում սպանվել է մեկ մարդ, իսկ 8 հոգի ծանր վիրավորվել են։
Հուլիսի 30-ի առավոտյան պաղեստինյան գրոհայիները «գրադ» տեսակի հրթիռ են բաց թողել Գազայի հյուսիսային հատվածից, որն էլ պայթել է  իսրայելական Աշկելոն քաղաքի բնակելի շենքերի միջեւ։ Զոհեր չեն եղել։

Ավելի ուշ պաղեստինցի գրոհայիները արձակել են եւս մեկ հրթիռ, որը պայթել է Արեւմտյան Նեհեվայի անապատային տարածքում եւ վնասներ չի պատճառել։