Apple ընկերությունն արտոնագիր է ստացել, որում նկարագրվում է սոցիալական ցանցի սկզբունքը: Փաստաթուղթը հրապարակվել է ԱՄՆ արտոնագրային եւ առեւտրային ապրանքանիշերի գրանցման բյուրոյի կայքում:

Ըստ Gazeta-ի, ծրագիրը մարդկանց հնարավորություն կընձեռի շփվել միմյանց հետ, հանդիպումներ կազմակերպել եւ բոլորին հասանելի անհրաժեշտ տեղեկատվություն հրապարակել: Հավելվածն օգտատերերին նաեւ թույլ է տալիս չհրապարակել անունը եւ վիրտուալ տիրույթում միմյանց հետ շփվել գաղտնիության սկզբունքով:

Անհայտ է, սակայն, թե իրականում երբ է Apple-ը թողարկելու այդ ծառայությունը: