Uber տաքսի ծառայությունը ֆիննական Nokia-ին 3 մլրդ դոլար է առաջարկել՝ Here քարտեզագրության ծառայությունը ձեռք բերելու համար: Այս մասին գրում է New York Times-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:
Ապրիլին Nokia-ն հայտարարեց, որ դիտարկում է Here ծառայությունը վաճառելու հնարավորությունը: Դա կապված է ֆիննական կորպորացիայի կողմից իր հիմնական մրցակից, ֆրանսիական Alcatel-Lucent ընկերությունը գնելու, ինչպես նաեւ այդ գործարքի արդյունքում իր գործունեությունը վերանայելու հանգամանքի հետ:
Ըստ Gazeta-ի, Here-ը քարտեզագրության ծառայությունների շուկայում Google-ի գլխավոր մրցակիցներից է: Ներկայում Uber-ը հենց այդ որոնողական հսկայի քարտեզներն է օգտագործում:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Nokia-ից քարտեզների ծառայությունը ցանկանում են ձեռք բերել նաեւ BMW-ն, Audi-ն եւ Mercedes-ը՝ չինական Baidu-ի հետ համատեղ, որոնք պատրաստ են այդ գործարքի համար միավորվել:





























