NASA-ն Մարսի վրա մայրամուտի տեսանյութ է հրապարակել՝ պատրաստված Curiosity ռովերի նկարահանած չորս լուսանկարներից: Այս մասին հաղորդում է տիեզերական գործակալության կայքը:

Mastcam տեսախցիկի օգնությամբ ստացված մայրամուտի պատկերները Curiosity նկարահանած առաջին գունավոր լուսանկարներն են: Մոտավորապես այդպես պետք է մարդկային աչքը տեսնի Մարսի մայրամուտը:

Ըստ Lenta-ի, ավելի վաղ NASA-ն նաեւ Opportunity ռովերից ստացված լուսանկարներից կազմված մայրամուտի տեսանյութ էր հրապարակել: