Օգոստոսի 1-ից մեկ ամիս ժամկետով Ռուսասատանը կգլխավորի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։
Խորհրդի նախագահ, ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը օգոստոսի 2-ին լրագրողներին կպատմի աշխատանքային ծրագրի մասին։
Դրանում կետեր կան ՄԱԿ-ի՝ Իրաքում եւ Լիբանանում խաղաղարար առաքելության իրականացման, Կոսովոյում եւ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակի մասին։ Սպասվում է, որ Ռուսաստանի նախագահության տակ գտնվող խորհուրդը կվերադառնա նաեւ Սոմալիի ափերին ծովահենության դեմ պայքարի հարցին։
Նշենք, որ Անվտանգության խորհուրդը բաղկացած է Կազմակերպության 15 անդամներից։ Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը դրա մշտական անդամներ են։
Անվտանգության խորհուրդը միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանողի գլխավոր պատասխանատվությունն է կրում։ Սա ՄԱԿ-ի միակ մարմինն է, որի որոշումները պարտադիր են Կազմակերպության բոլոր անդամների համար։




























