2015թ. սեպտեմբերին հարավկորեական Samsung ընկերությունը պետք է թողարկի Samsung Gear մոդելի նոր «խելացի» ժամացույցները: Այս նորամուծության միջոցով ընկերությունը պլանավորում է ուրույն տեղը զբաղեցնել գաջետների համաշխարհային շուկայի նոր փուլում: Ձեռքի սարքավորումը թույլ կտա առավելագույն տեխնոլոգիական հնարավորությունները համատեղել ժամացույցների փոքր չափերի հետ, գրում է Planet-today-ը:

Նորարարության ցուցադրությունը պլանավորվում է IFA կեցաղային տեխնիկայի խոշորագույն ցուցահանդեսի ժամանակ, որի ընթացքում Samsung-ը հանրության դատին կներկայացնի Galaxy Note 5 նոր սմարթֆոնը:

«Խելացի» ժամացույցը կունենա 3G, Wi-Fi եւ Bluetooth.Գաջետի գնի մասին ոչինչ հայտնի չէ: