Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ռազմավարական մեծ սխալ է անվանել Եմենում Սաուդյան Արաբիայի ռազմական արշավը: Այս մասին նա հայտարարել է Կարմիր Մահիկի իրանական ընկերակցության նախաձեռնած «Երկրի վրա կյանքի եւ խաղաղության հոգատարություն» համաժողովի ընթացքում:
«Էր Ռիադը ռազմավարական շատ մեծ սխալ թույլ տվեց՝ ռազմական արշավ սկսելով Եմենում: Ըստ էության, դա նույնիսկ պատերազմ չէ, այլ հարեւան երկրի վրա անխիղճ հարձակում»,- նախագահի խոսքերն է մեջբերում ԻՍՆԱ գործակալությունը:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, Իրանի նախագահը, միաժամանակ, հայտարարել է, որ Եմենում ստեղծված աղետալի մարդասիրական իրավիճակը «պատմական փորձություն է ամբողջ աշխարհի համար»: Նա նաեւ հավելել է, որ Իրանը շարունակելու է մարդասիրական օգնություն ցուցաբերել Եմենին:





























