Ղըրղզական Օշ քաղաքում տեղի ունեցած անկարգություններից հետո պատասխանատվության են կանչվել 132 ոստիկաններ։ Այս մասին հուլիսի 31-ին հայտնել է «Ինտերֆաքսը»։

Տեղեկություներ կան, որ որոշ ոստիկաններ իրենք են մասնակցել անկարգություններին։ «Իսկապես, իրավապահ մարմինների մի շարք աշխատակիցներ գերազանցել են իրենց ծառայողական լիազորությունները եւ խախտումներ են թույլ տվել»,- ասել է Օշի փոխոստիկանապետը։
Նա նաեւ ասել է, որ անկարգությունների առիթով 2534 քրեական գործ է հարուցվել, այդ թվում 145-ը՝ սպանության մասով։  2430 գործ արդեն բացահայտվել է։

Օշում ղըրղզների եւ ուզբեկների միջեւ բախումները տեղի էին ունեցել հունիսի 11-ից 16-ը։ Պաշտոնական տվյալներով, բախումների արդյունքում զոհվել էր 356 մարդ։ Օշում առեւանգվել էր 80 մարդ։ Ներկայումս նրանցից 25-ը ազատ են արձակվել, 28-ը մահացած են գտնվել։