Պաղեստինյան ՀԱՄԱՍ ծայրահեղական շարժման ռազմական թեւի հրամանատարներից մեկը՝ Իսա Բատրանը, սպանվել է Գազայի հատվածում` գրոհայինների դիրքերին Իսրայելի կողմից հասցված հրթիռային հարվածների հետեւանքով: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից տարածված հայտարարությանը: Իսրայելը հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը 5 ուղղություններով կրակ է բացել Գազայի հատվածի վրա, որի հետեւանքով վիրավորվել է 11 մարդ, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի 8 գրոհային եւ 3 խաղաղ բնակիչ:

Նշենք, որ իսրայելական բանակի գործողությունները հուլիսի 30-ին Աշկելոն քաղաքի պաղեստինցի գրոհայինների կողմից իրականացված հրթիռակոծման պատասխանն էին: