BMW-ի բավարական կոնցեռնը դադարեցրել է BMW M6 մոդելի արտադրությունը։ Արտադրությունից հանվել է նաեւ V10 հինգ լիտր ծավալով շարժիչը։
Այս մասին հայտնում են արեւմտյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցիչներին։ Հիշեցնենք, որ BMW M6-ը ստեղծվել էր BMW E63/E64-ի հիմքի վրա եւ Ժնեւի Միջազգային ավտոսրահում ներկայացվել է 2005 թվականին։
Բավարական կոնցեռնի ներկայացուցիչները հայտնում են, որ BMW M6-ը փոխարինող ունի։ Այս տարի Փարիզի ավտոսրահում ընկերությունը նախատեսում է ներկայացնել M6-ի հաջորդ սերունդը, հայտնում է MotorPage.ru-ն։




























