Ամերիկացի զինծառայողները փորձարկում են «անտեսանելի կոստյումները», որոնց շնորհիվ նրանք բառացիորեն կարող են «անհետանալ»։

Ինչպես հայտնի էր դարձել, նոր կոստյումները կարելու են հատուկ մետանյութից, որը ռեակցիայի մեջ  է մտնում լույսի հետ եւ զինվորներին գրեթե անտեսանելի դարձնում, գրում է Informing-ը։

Hyper Stealth Biotechnology Corporation ընկերությունը մշակել է հատուկ տեխնոլոգիա, որով նյութերը վերաուղղորդում են էլեկտրամագնիսական ալիքները եւ բեկում են լույսը։ Կոստյումը պահպանում է իր հատկությունները՝ անկախ եղանակային պայմաններից։

Կոստյում քամելեոնը ադապտացված է զինվորական համազգեստի հետ եւ մշտապես փոխում է գույնը՝ շրջակա միջավայրից կախված։ Նոր կոստյումները կփորձարկեն 2015թ. ընթացքում։