Իրաքում հերթական ահաբեկչությունն է տեղի ունեցել: Յոթ մարդ է տուժել: Արտակարգ պատահարը տեղի է ունեցել երկրի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում: Press TV-ը հաղորդում է, որ ահաբեկչությունն ուղղված է եղել իրաքցի ոստիկանների դեմ: Հինգ ոստիկանների և երկու անցորդներ վիրավորվել են, գրում է  РБК:

Վերջին տվյալներով, հուլիսին Իրաքում ահաբեկչության զոհ է դարձել 535 մարդ, որոնցից 396-ը քաղաքացիական անձինք: