Թուրքիայի Բատման նահանգում ականի պայթյունից չորս մարդ է զոհվել: CNN Turk-ը հաղորդում է, որ օգոստոսի 1-ին քուրդ գրոհայիններն այրել են Հասանքեյֆ մայրուղու վրա գտնվող բենզալցակայանը` սպանելով երկու պահակներին: Պատահարի վայր հասած Չեշմեբաշի գյուղի բնակիչները զոհվել են տեղադրած ականի պայթյունից: Զոհվածների մեջ է նաև նահանգի փաստաբանների կոլեգիայի նախկին նախագահ Սեդաթ Օզևինը:
Բատման նահանգի բնակչության մեծ մասը քրդեր են: Այստեղ պարբերաբար տեղի են ունենում բախումներ քուրդ բնակիչների և ոստիկանների միջև:




























