Պակիստանի հյուսիս-արևմտյան շրջաններում անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղի զոհերի թիվը հասնում է հազարի: Հաղորդվում է 903 զոհվածների մասին: Պրավդան հաղորդում է, որ տարերային աղետից առավել տուժել է Հայբեր-Պահտունվա նահանգը: Այս նահանգի միայն երկու շրջաններում ` Սվատում և Շանգլայում զոհվածների թիվը գերազանցել է 400-ը: Եվս 115-ը անհետ կորած են: Ընդհանուր առմամբ մոտ մեկ միլիոն մարդ է տուժել: Փրկարարական աշխատանքները շարունակվում են: Ներգրավված է նաև բանակը: