Հայաստանը Իրանի Իսլամական Հանրապետությանն է փոխանցել 5 դատապարտյալի: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
Նա նշեց, որ դատապարտյալների փաստացի փոխանցումը կատարվել է մայիսի 7-ին: Ընդ որում՝ 5 դատապարտյալներից 1-ը կին է եղել:
«Իրանի Իսլամական Հանրապետության խնդրանքով և Հայաստանի Հանրապետության բարի կամքի դրսևորմամբ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ հանդիսացող 5 դատապարտյալների պատժի մնացած մասը կկրեն Իրանում»,- մեր հարցին ի պատասխան՝ հայտնեց Արդարադատության նախարարի խոսնակը:
Իրանի քաղաքացիները Հայաստանում ձերբակալվել եւ դատվել էին թմրանյութի ապօրինի շրջանառության համար:




























