Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թեհրանում Հայաստանի նորանշանակ դեսպան Արտաշես Թումանյանի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել ընդլայնել երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ, հաղորդում է Fars-ը:

«Թեհրանի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների ընդլայնման համար ոչ մի խոչընդոտ չկա»,-մայիսի 12-ին կայացած հանդիպման ժամանակ նշել է Ռոհանին:

Իրանի նախագահը հայտարարել է, որ Իրանն ու Հայաստանը միջազգային կառույցներում համագործակցության օրինակելի մակարդակ ունեն:

Նա նաեւ հույս է հայտնել, որ Իրանի եւ հայաստանի միջեւ հարաբերությունները կընդլայնվեն Թեհրանում Հայաստանի նոր դեսպանի նշանակմամբ: Իր հերթին ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը նշել է, որ կանի հնարավոր ամեն բան հայ-իրանական հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ: Նա հայտարարել է, որ Հայաստանն ու Իրանը պատրաստ են ընդլայնել համագործակցությունը: