Ամերիկյան գիտնականները մարդու մաշկի եռաչափ մոդելավորման հարցում որոշակի հաջողություններ են գրանցել:
Մասնագետների խոսքով, իրենց մշակման շնորհիվ առաջիկա հետազոտություններում հնարավոր կլինի ավելի մանրամասն ուսումնասիրել մանրէաբանական մոլեկուլները, որոնք գոյություն ունեն մարդկային օրգանիզմում:
Գիտնականները երկշաբաթյա հետազոտության ընթացքում կանանցից եւ տղամարդկանցից վերցված մաշկի 400 նմուշ են օգտագործել: Հետազոտության ընթացքում մասնակիցներին թույլ չեն տվել լոգանք ընդունել:
Ըստ S2-ի, արդյունքում գիտնականները հանգել են եզրակացության, որ այժմ ավելի մանրամասն պատկերացում կա մարդու մաշկի մասին, հատկապես՝ մանրէների, որոնք գոյություն ունեն մարդու օրգանիզմի ե՛ւ ներսում, ե՛ւ դրսում:
Մասնագետները նաեւ հավաստում են, որ իրենց աշխատանքը կարող է օգնել մաշկային տարբեր հիվանդությունների դեմ պայքարում:





























