Վաշինգթոնը, երեւում է, փոխզիջում է գտել Իրանի դեմ հակահրթիռային պաշտպանության տարրեր տեղակայելու հարցում: Ինչպես հաղորդում է The Washington Post-ը, ԱՄՆ-ի պլանների մեջ մտնում է 2011 թվականին նման տարրեր տեղակայել Բուլղարիայում եւ Թուրքիայում:
Բացի այդ, Պենտագոնը մտադիր է ռադարներ դնել Իսրայելում կամ Պարսից ծոցի երկրներում: Այդ տարածաշրջանում արդեն մի քանի այդպիսի համակարգեր կան եւ ԱՄՆ-ը նաեւ ցանկանում է արդիականացնել դրանք:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ը ցանկանում էր հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայել Լեհաստանում ու Չեխիայում: ԱՄՆ վարչակազմում հավաստիացնում էին, որ Patriot համակարգերը Լեհաստանում տեղակայելը որեւէ կերպ չի վնասում Ռուսաստանի շահերին: ԱՄՆ նոր վարչակազմը որոշել է փոխզիջումային լուծում գտնել այդ հարցին:




























