Beeline-ն ամփոփեց  ռադիո «Ավրորա» 100.7 FM-ի հետ համատեղ անցկացրած «Մեր հաղթանակների պատմությունները» մրցույթի արդյունքները` նվիրված Մեծ  հաղթանակի 70-ամյակին եւ Շուշիի ազատագրման 23-ամյակին: 

Մրցույթին մասնակցել է 72 աշխատանք, որոնք ներկայացնում են Երկրորդ աշխարհամարտի կամ Արցախյան ազատամարտի տարիներին տեղի ունեցած պատմություն` կապված հարազատ կամ ծանոթ մարդկանց հետ: Մրցույթի երեք հաղթողներն ընտրվեցին հանձնաժողովի կողմից. հաղթող ճանաչվեցին Հայկուհի Հովհաննիսյանը, Դեզդեմոնա Բաղդյանը եւ Գուժ Գաբրիելյանը, ովքեր որպես մրցանակ Beeline-ի կողմից ստացան Beeline Smart սմարթֆոններ, ինչպես նաեւ հնարավորություն ունեցան մայիսի 9-ին ռադիո «Ավրորա»-ի ուղիղ եթերում ներկայացնելու իրենց պատմությունը: 

«Հայ ժողովրդի համար միաժամանակ երկու հաղթանակներ, հերոսություն եւ խիզախություն խորհրդանշող օրը Beeline-ը եւ ռադիո «Ավրորա»-ն մեծարեցին վետերաններին, իսկ նրանց ժառանգները կարողացան ուղիղ եթերով մեզ պատմել իրենց հայրերի ու պապերի սխրանքների մասին: Մեզ համար, որպես երկրի խոշորագույն հեռահաղորդակցության ընկերություն, կարեւոր է, որպեսզի նաեւ ժամանակակից թվային տեխնոլոգիաների շնորհիվ Beeline-ն օգնի հասարակությանը կրկին գնահատել հաղթանակի եւ խաղաղության արժեքը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Մեր հաղթանակների պատմությունները» մրցույթից բացի Beeline-ն այս տարի անցկացրել է երկու մեծ Հաղթանակներին նվիրված եւս մի քանի ակցիա: Մայիս 9-ին Beeline-ի ֆիքսված կապի բաժանորդները հնարավորություն ստացան կատարել անվճար միջքաղաքային զանգեր դեպի Beeline ֆիքսված ցանց եւ ԼՂՀ քաղաքային հեռախոսահամարներ: Երեւանի Հաղթանակի զբոսայգում  անցկացվեց «Զանգ զինակցին» ավանդական ակցիան, որի շրջանակում  Beeline-ի ներկայացուցիչները շնորհավորեցին վետերաններին, նրանց ծաղիկներ նվիրեցին եւ առաջարկեցին անվճար զանգահարել իրենց զինակիցներին եւ հարազատներին աշխարհի ցանկացած կետում: Եվս մեկ միջոցառման՝ #70հազարշնորհակալություն գլոբալ թվային ակցիայի շրջանակում, 69663 մարդ իրենց շնորհակալություն են արդեն հայտնել վետերաններին spasibo.beeline.am կայքում:

Նշենք, որ «Մեր հաղթանակների պատմությունները» մրցույթի հաղթողների աշխատանքները հրապարակվել են Beeline-ի պաշտոնական կայքում: Մրցույթի մյուս բոլոր մասնակիցների պատմությունները եւս կհրապարակվեն կայքում: