Միջազգային տիեզերակայանում շարքից դուրս է եկել երկու սառեցման համակարգերից մեկը: Հուլիսի 31-ի երեկոյան սառեցման համակրգում ավտոմատ ապահովիչներից մեկը փչացել է, որի արդյունքում դադարել է աշխատել համակարգին հեղուկ ամյակ մատակարարող պոմպը: Հետագայում չի հաջողվել վերականգնել պոմպի աշխատանքը:
Ինչպես հաղորդում է «Իտառ-Տասս»-ը, հղում անելով ՆԱՍԱ-ի շտաբ-բնակարանին եւ տիեզերական թռիչքների Ջոնսոնի անվան կենտրոնի աշխատակիցներին, դա որեւէ կերպ վտանգի չի ենթարկում տիեզերանավում գտնվող անձնակազմին, սակայն նրանք պետք է վերականգնման աշխատանքներ իրականացնեն:
ՆԱՍԱ-ի վկայությամբ, «Կայանը գտնվում է կայուն կոնֆիգուրացիայում եւ համակարգերի մեծ մասն ստանում է սառեցում»:




























