Ճշտված տվյալներով, ավելի քան 1,5 մլն մարդ տուժել է Պակիստանի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած ուշեղ ջրհեղեղների արդյունքում:
Զոհվածների թիվը գերազանցել է 1100-ը, բայց պակիստանյան իշխանությունների պդնմամբ, հավանաբար, զոհերի թիվն ավելի մեծ է, փրկարարները չեն կարողանում հասնել մի շարք հեռու շրջաններ:

Հաղորդվում է լայնածավալ ավիրածությունների մասին: Խորտակվել են հազարավո տներ, ոչնչացվել են կամուրջները, ճանապարհները, էլեկտրահաղորդման գծերը:

Եվրոպական Միությունը հայտարարել է Պակիստանին 30 մլն եվրո հատկացնելու մասին, ԱՄՆ-ը կհատկացնի 10 մլն:

Աղետի գոտի են ուղարկվել ամերիկյան ուղղաթիռներ, շարժական կամուրջներ, այլ սարքավորումներ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: