Facebook սոցիալական ցանցը սկսել է նորությունները առանց ակտիվ հղման հրապարակելու փորձարկությունը։ Այս մասին գրում է The New York Times-ը։ Թերթը հաղորդում է, որ կայքի ու պարբերականների միջեւ բանակցությունները շարունակվում էին մի քանի ամիս։ Գործարքին համաձայնություն է տվել 9 ընկերություն, որոնց թվում՝ NBC News-ն ու NYT-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Facebook-ը պլանավորում է նորություններ ու տեսանյութեր տեղադրել BuzzFeed, National Geographic եւ այլ պարբերականներից։ Հիմնական առանձնահատկությունն այն է, որ նյութը կտեղադրվի ամբողջովին եւ առանց ակտիվ հղման։ Հաղորդվում էր, որ շատ պարբերականների համար ակտիվ հղումը Facebook-ից իրենց նյութերին տանող թրաֆիկի կարեւոր աղբյուր էր, փոխանցում է Gazeta-ն։
Նոր ձեւաչափը դեռեւս փորձնական տեսքով հասանելի է միայն iPhone-ի օգտատերերի համար։





























