Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ռուսական ռազմաբազաները Հայաստանի տարածքում տեղակայելու ժամկետները երկարաձգելու եւ դրանց դերը ՀՀ անվտանգության հարցում բարձրացնելու մասին տեղեկությունը: Լուրն այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Հայաստանի ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Մուշեղ Աղեկյանը:
Նա նշեց, որ ռուսական ռազմաբազները Հայաստանում տեղակայելու մասին 1995 թվականին ստորագրված պայմանագրում փոփոխությունները ներկայումս հայ-ռուսական բանակցությունների առարկա են: «Ներկայացված է համապատասխան փաստաթղթի նախագիծ, որը քննարկվում է: Իսկ երկարաձգումը լինելու է փաստաթղթի ստորագրման օրվանից սկսած: Այսինքն՝ 1995 թվանանից սկսած՝ 49 տարի»,-նշեց Աղեկյանը:



























