«Կասպերսկու լաբորատորիան» հայտարարել է Արմեն Կարապետյանին Հայաստանի եւ Վրաստանի տարածքում ընկերության պաշտոնական ներկայացուցիչ նշանակելու մասին։ Կարապետյանի հիմնական խնդիրը տարածաշրջանում ընկերության բիզնեսի զարգացման ռազմավարության մշակումն ու զարգացումն է։

«Իմ առաջնահերթ նպատակը ես համարում եմ Հայաստանում եւ Վրաստանում «Կասպերսկու լաբորատորիայի» հաճախորդների եւ գործընկերների հետ վստահելի եւ երկարաժամկետ համագործակցության հաստատումը»,- մեկնաբանել է իր նշանակումը Արմեն Կարապետյանը։

Կարապետյանը IT ոլորտում աշխատում է արդեն 8 տարի։ Նախքան այս պաշտոնին նշանակվելը նա Հայաստանի ղեկավար պաշտոններ էր զբաղեցնում եւ ղեկավարում էր բարձր տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների բիզնեսները։ Մասնավորապես 5 տարի շարունակ նա իրականացրել է Softline ծառայության հայկական ներկայացուցչության գլխավոր տնօրենի պարտականությունները։