2010 առաջին 5 ամիսների արդյունքներով՝ Հայաստանում նորածիններին ամենաշատը տրվել են Մանե եւ Նարեկ անունները։ Աղջիկների շրջանում մեծ տարածում ունեն նաեւ Միլենան եւ Անին, իսկ տղաների շրջանում՝ Դավիթն ու Գոռը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ազգային վիճակագրական ծառայությունից:

Հետաքրքիր է, որ անունների հանրաճանաչության առումով տղա նորածինների շրջանում անցյալ տարի այս նույն պատկերն էր, իսկ ահա աղջիկների մասով առկա է տարբերություն։ 2009թ.  այս նույն ժամանակահատվածում աղջիկներին ամենաշատը անվանակոչում էին Անի, այնուհետեւ՝ Միլենա եւ Էլեն։