Facebook-ի գործողությունների իրականացման հարցերով տնօրեն Շերիլ Սենդբերգը ընկերության բլոգում հայտարարել է արտահաստիքային աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու մասին, փոխանցում է Gazeta-ն։
«Ես ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր մենք բարձրանում ենք ԱՄՆ-ում Facebook-ի բոլոր արտահաստիք աշխատակիցների աշխատավարձերը։ Նման աշխատակիցների նվազագույն աշխատավարձը հիմա կազմելու է օրական առնվազն 15 դոլար։ Նրանք կունենան նաեւ տարվա մեջ առնվազն 15 օր վճարովի արձակուրդ»,- ասված է հայտարարության մեջ։





























