Հայաստանի բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 1,33 տրլն դրամ (մոտ 3,5 մլրդ դոլար): Նախորդ եռամսյակի համեմատ ակտիվները նվազել են 3,9 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է դրամի արժեւորմամբ՝ հայաստանյան բանկերի ակտիվների մեծ մասը եվրոյով է կամ դոլարով։
2010 թ. երկրորդ եռամսյակում բանկերը որոշ չափով ընդլայնել են վարկավորման ծավալները։ Սակայն վարկավորման ծավալների աճը 1-2 տոկոս է, ինչը չի կարելի տնտեսության համար էական համարել։ Որոշ ուղղություններով` նույնիսկ առկա է վարկավորման ծավալների կրճատում։ Այսպես՝ արդյունաբերության վարկավորումը նվազել է 0,8 տոկոսով, իսկ հիփոթեքային վարկավորումը՝ 1,9 տոկոսով։
Առեւտրի ոլորտը շարունակում է ամենաշատ վարկեր ստանալ։ Առաջին կիսամյակում այնտեղ ուղղվել է 164 մլրդ դրամ (մոտ 425 մլն դոլար) վարկ, որը բանկերի ընդհանուր վարկային ներդրումների (800 մլրդ դրամ կամ 2 մլրդ դոլար) 20,5 տոկոսն է։




























