Թեհրանը սպառնացել է պատերազմ սկսել ԱՄՆ-ի եւ Իսրայելի դեմ՝ ի պատասխան իրանական ատոմային օբյեկտներին հարվածելու ծրագրերի մշակման այդ երկրների հայտարարության:

«Պարսից ծոցում անվտանգությունը վեր է ամեն ինչից: Եթե տարածաշրջանի անվտանգությունը լինի սպառնալիքի տակ, կտուժեն բոլոր նրանք, ովքեր մեղավոր են դրա համար, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի քաղաքական հարցերով տեղակալ, բրիգադային գեներալ Յադոլլահ Ջավանին, հաղորդում է IRNA-ն:

Ինչպես ավելի վաղ հայտնել են NEWS.am-ը, Ամերիկյան զինուժի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, ծովակալ Մայքլ Մալլենը հայտնել էր, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ ռազմական գործողությունների պլան ունի, եւ այն ԱՄՆ նախագահի սեղանին է: