Կիբերանտվանգության մասնագետներ Ռիչաետ Սալգադոն եւ Դեւիդ Լիբերը հայտարարել են, որ Google Hangouts հավելվածի միջոցով կարեւոր տեղեկություններ փոխանցել չարժի։ Նրանք բացատրել են, թե ինչու Google-ը երբեք չի պատմել Hangouts-ում նամակագրության գաղտնագրման ալգորիթմների մասին։ Հաղորդագրություններն իրոք գաղտնագրվում են, սակայն միայն նախքան Google-ի հավելվածի վրա հասնելը, փոխանցում է Vesti-ն։
Ընկերությունը կարող է կարդալ նամակագրության բովանդակությունը եւ գաղտնալսել ցանկացած հեռախոսազանգ։ Ընկերությունում նման հնարավորությունը հաստատել են։ «Hangouts-ը չի գործածում end-to-end ծածկագրումը»,- ասել է ընկերության ներկայացուցիչը։
Նույն Apple-ի iMessage ծառայությունը տվյալները ծածկագրում է ամբողջովին, այնպես որ անգամ ընկերությունը չի կարող կարդալ օգտատերերի նամակագրությունը։





























