Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակման՝ առեւտրային 21 բանկերի ընդհանուր շահույթը 2010 թ. երկրորդ եռամսյակում կազմել է 15 մլրդ դրամ (մոտ 40 մլն դոլար), որից վճարվել է 3 մլրդ դրամ (մոտ 8 մլն դոլար) հարկ։

Ըստ այդ նույն աղբյուրի՝ բանկերի եկամուտները հիմնականում ձեւավորվել է տոկոսային եկամուտների գծով, այնինչ ոչ տոկոսային եկամուտների գծով բանկերն ունեն զգալի վնասներ (ավելի քան 40 մլն դոլար): Սակայն առեւտրային բանկերի հաշվետվությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առնվազն խոշոր բանկերից որեւէ մեկը «ոչ տոկոսային եկամուտների» վնաս ցույց չի տվել։