Եմենն ուսումնասիրում է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման հարցը։ Այս մասին մայիսի 14-ին հայտարարել է Եմենի արտգործնախարար Ռիյադ Յասինը, հաղորդում է Al Arabiya-ն։
Յասինի հայտարարությունն արվել էր Թեհրանից Եմեն հումանիտար օգնություն տեղափոխող նավի շուրջ իրավիճակի սրման ֆոնին։ Նշենք, որ նավը Եմենի նավահանգիստ ժամանելու թույլտվություն չուներ ոչ երկրի պաշտոնական իշխանությունների եւ ոչ էլ Եմենում հուսիների դեմ ռազմաօդային գործողություններ իրականացնող արաբական կոալիցիայի կողմից։
ՄԱԿ-ին հղած նամակում Եմենը Թեհրանի վրա էր բարդել իրանական նավի՝ Եմենի նավահանգիստ մուտք գործելու դեպքում իրադարձությունների բացասական զարգացման ընթացքի ողջ պատասխանատվությունը։
Ավելի վաղ Սաուդյան Արաբիան պատրաստակամություն էր հայտնել ուսումնասիրել նավը, սակայն Իրանը հայտարարել էր, որ թույլ չի տա զննել այն։





























