Յուրմալայում անցկացված «Նոր ալիք» մրցույթի հաղթող Սոնա Շահգելդյանը մտածում է, թե ինչպես ծախսի գլխավոր մրցանակը՝ 50 հազար եվրոն:
Գումարի մի մասը նա խոստացել է ծախսել անտուն կենդանիների կացարանի համար, բայց գլխավորը՝ ստեղծագործությունների վրա: Սոնա Շահգելդյանը երազում է առաջին խոշոր մենահամերգի մասին:
«Ինչ-որ բարի բան կանեմ: Կլինի իմ առաջին խոշոր մենահամերգը: Ես ամբողջ ժամանակ աշխատելու եմ, չեմ ուզում հանգստանալ»,- իր ծրագրերի մասին պատմել է երգչոհին, հաղորդում է «Վեստին»:
Նշենք, որ Յուրմալայում երիտասարդ կատարողների մրցույթն անցկացվում էր մի քանի փուլով: Ժյուրին Սոնա Շահգելդյանին ամենաբարձր միավորներ էր տվել:
Երկրորդ տեղը բաժին էր հասել ուկրաինուհի Տատյան Շիրկոյին, որը Սոնայից ետ էր մանցել միայն մեկ միավորով: Երրոդ տեղում էստոնացի Ուկու Սուվիստեն էր:




























