Սեւանա լճում հերթական ջրահեղձումն է արձանագրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 1-ին, ժամը 18.03-ին ահազանգ է ստացվել, որ Սեւանա լճում` Դարանակ գյուղի մոտ, քաղաքացի է ջրահեղձվել եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Սեւանի ջրափրկարարական ջոկատը:

Մինչ փրկարարների ժամանելը` տեղի ուժերով լճից դուրս է բերվել Վարդենիսի բնակիչ, 1974 թ.  ծնված Արկադի Հարությունյանի դին: