Microsoft ընկերությունը Windows օպերացիոն համակարգի պաշտոնական բլոգում ներկայացրել է Windows 10-ի 7 տարբերակները։
Տարբերակների ցուցակում կլինեն Windows 10 Home-ը՝ բազային տարբերակ համակարգիչների, պլանշետների եւ նոթբուքների համար, Windows 10 Pro-ն՝ համակարգիչների, պլանշետների եւ նոթբուքների համար, որն ունի փոքր բիզնեսի գործառույթներ, Windows 10 Mobile-ը՝ սմաթֆոնների եւ փոքր պլանշետների համար, Windows 10 Enterprise-ը՝ ավելի խոշոր բիզնեսի համար, Windows 10 Education-ը՝ ուսումնական հաստատությունների համար, Windows 10 Mobile Enterprise-ը՝ կորպորատիվ տարբերակ, Windows 10 IoT Core –ը՝ ամենատարբեր համակարգչային սարքավորումների համար, փոխանցում է Gazeta-ն։
Microsoft-ը խոստանում է, որ նոր Windows 10-ը օգտատերերին հասանելի կլինի արդեն այս ամռանը, ընդ որում օնլայն ծառայության տեսքով։





























