Ճապոնական Fujitsu Ltd. Էլեկտրոնիկա արտադրող ընկերությունը հատուկ համակարգ է մշակել, որը թույլ է տալիս 24 ժամ շարունակ հետեւել միայնակ ապրող ծեր մարդկանց։
Սարքավորումն աշխատում է բնակարանով մեկ տեղադրված բարձրախոսների հաշվին։ Դրանց շնորհիվ գաջետը լիարժեք տեղեկություն է ստանում այն մասին, թե ինչ է տեղի ունենում օրվա ընթացքում։ Անհրաժեշտության դեպքում համակարգը հայտնում է կասկածելի փոփոխությունների մասին։ Ծանուցումը ուղարկվում է ինչպես տեղեկատվական կենտրոն, այնպես էլ սմարթֆոնին։
Արտաքինից սարքը նման է համակարգչի բարձրախոսի։ Սարքավորումը ունի հզոր պրոցեսոր, որը վերլուծում է ձայները եւ ըստ այդմ կողմնորոշվում, հաղորդագրություն ուղարել, թե ոչ։ Սարքը կարող է անսխալ որոշել հատակին իր է ընկել, թե մարդ, ինչպես նաեւ ֆիքսում է սրտխփոցը կամ հազը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Գաջետը պլանավորվում է վաճառքի հանել դեկտեմբերին։





























