Թուրքական Դիվրիգի եւ Էրզինջան կայարանների միջեւ ընկած երկաթգծի հատվածում պայթյուն է որոտացել:
Ականի պայթյունի արդյունքում 8 վագոն շուռ է եկել: Գնացքը կազմված է եղել ուղեւորատար եւ բեռնատար վագոններից: Զոհեր եւ վիրավորներ չկան: Հաղորդում է CNN Turk-ը:




























