Nokia-ի բջջային հեռախոսների «Օձը» խաղի ստեղծող Թանելի Արմանտոն թողարկել է դրա նորացված տարբերակը՝ Android-ի, iOS-ի եւ Windows Phone-ի համար: Snake Rewind-ն արդեն հիմա կարելի է ներբեռնել:
Ըստ Gazeta-ի, նոր խաղն օրիգինալին մոտ գեյմփլեյ է առաջարկում, սակայն դրանում նաեւ մի քանի նորույթներ կան:
Դրանցից է խաղային նոր մակարդակներ գնելու հնարավորությունը, որոնք ընդամենը տասն են: Սակայն դրանք կարելի է նաեւ անվճար բացել, պարզապես անհրաժեշտ է տարբեր առաջադրանքներ կատարել:





























